ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայ-ադրբեջանական սահմանը վերականգնված է. Իրանի հետ սահմանն այժմ կրկին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ». Ալիև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը ներկայում անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հետ սահմանին, գրում է minval.az-ը:

«Մեր սահմանապահները ներկայում պահպանում են հայ-ադրբեջանական սահմանն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Մոտ 500 կմ երկարությամբ այս սահմանը վերականգնվել է, և բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներն իրականացվում են սահմանի երկայնքով, ամբողջ տեխնիկան մոբիլիզացվել է»,- ասել է Իլհամ Ալիևը սահմանապահների հետ հանդիպման ժամանակ:

Երկրի ղեկավարը տեղեկացրել է նաև Իրանի հետ սահմանի ամբողջական վերականգնման մասին:

«Հայրենական պատերազմի ընթացքում (Արցախյան երկրորդ պատերազմ-Խմբ.) իրանա-ադրբեջանական սահմանն ամբողջությամբ վերականգնվել է, և 132 կմ սահմանը, որը հայերի «շրջափակման» (չակերտները-Խմբ.) տակ էր, այժմ կրկին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Պատերազմից անմիջապես հետո սահմանի երկայնքով սկսվել են  բոլոր անհրաժեշտ ֆորտիֆիկացիոն աշխատանքները»,- հավելել է Ալիևը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular