ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային իրավունքի տեսանկյունից շատ կարևոր է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահն արտասանեց «ցեղասպանություն» բառը այդ  թեմայով զրուցել ենք միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։ Հարցին, թե միջազգային իրավունքի տեսակետից դա ի՞նչ կարող է փոխել մեզ համար Արա Ղազարյանը պատասխանել է․

«ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային իրավունքի տեսանկյունից շատ կարևոր բաղադրիչ է։ Ինքը կոնսենսուս է ձևավորում, մանավանդ ԱՄՆ-ի կողմից ընդունելու դեպքում։ Իսկ երբ արդեն կոնսենսուս է ձևավորվում, միջազգային դատարաններն ու միջազգային ատյանները ճանաչում են այդ փաստը»։

Մասնագետի խոսքով այն, որ ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, կարող է հանգեցնել այլ պետությունների կողմից ճանաչման գործընթացի ավելի արագացման։

«Դա արդեն միջազգային ատյանը կճանաչի, որովհետև դա նաև քաղաքական հետևանքներ կունենա»։  

Ղազարյանն անդրադառնում է նաև հարցին, թե ցեղասպանության զոհերի կամ տուժածների ժառանգները միջազգային դատական ատյաններում կարո՞ղ են փոխհատուցման հարցեր բարձրացնել․

«Առաջին հերթին ամեն մեկը կփորձի իր երկրի ներսում այդ հարցը լուծել։ Օրինակ՝ ԱՄՆ-ում քաղաքացիական հայցեր են ներկայացնում այն անձանց ժառանգները, որոնք Թուրքիայում գույք են ունեցել և կորցրել են։ Իսկ միջազգային հայց բերել՝ որպես ցեղասպանության ժառանգորդներ, այդ մասին դեռ վաղ է խոսել։ Գուցե Եվրոպական դատարանում բերեն, բայց պատասխանողը պետք է Թուրքիան լինի։ Այնպես որ, առաջին հերթին պետք է կոնսենսուս ձևավորվի, հետո նոր պետք է մտածել՝ գույքային ինչ պահանջներ կարող են ներկայացվել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular