ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեխնիկապես հնարավոր կլինի  ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետն ապրիլի 26-ին հրաժարական է ներկայացրել և ըստ հաշվարկների մայիսի 10-ին վարչապետի երկրորդ ընտրության գործընթացն է լինելու Ազգային ժողովում: Այս թեմայով զրուցել ենք ընտրական իրավունքի մասնագետ, ՀՔԱՎ ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի հետ։

Անդրադառնալով այն հարցին, թե խորհրդարանը կհասցնի՞ ընդունել Ընտրական օրենսգրքում մեծածավալ փոփոխությունների ամբողջական փաթեթը,  Վարդինե Գրիգորյանը պատասխանել է, որ  տեխնիկապես հնարավոր կլինի փոփոխություն կատարել․ «Իրականում շատ մեծ աշխատանք է պետք կատարել, որովհետև մեկ անգամ ևս պետք է անցնել փաթեթի վրայով և տեսնել, թե ինչ առաջարկություններ կան Վենետիկի հանձնաժողովից, և որոնք այս ընթացքում չեն ինկորպորացվել, նախատեսել, եթե կա ցանկություն, քննարկումներ անել: Այսինքն՝ կարող է խնդիր է, որ օրենսգիրքը պետք է շատ արագ ընդունվի, բայց ամեն դեպքում ես հույս ունեմ նաև, որ խորհրդարանական լսումների հնարավորություն կստեղծվի: Այսինքն՝ տեսականորեն տեսնում եմ հնարավորություն մինչև այս ամսվա վերջ կազմակերպել քննարկումներ»։


Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովից ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից եկած եզրակացությունը Ընտրական օրենսգրքի նախագծի մասին, մասնագետը ասաց, որ  չնայած մի քանի վերապահումներ,ի շատ դրական կարծիք էին հայտնել փաստաթղթի վերաբերյալ․ «Որոշ մասնագետներ ասում են, թե ամենադրական կարծիքն էր, որ երբևէ ունեցել է Ընտրական օրենսգրքի նախագծի մասին: Եթե կհիշեք, 2018-ին Ընտրական օրենսգրքի մասին իրենց կարծիքում, Վենետիկի հանձնաժողովը պարբերաբար շեշտել էր քննարկումների, խորհրդակցությունների փակ լինելը:
Կար միֆ, որ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ եղել է կոնսենսուս ընդդիմության և իշխանությունների միջև, բայց իրականում քաղհասարակությունը չէր մասնակցել վերջնական համաձայնագրի ստորագրմանը:
Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ Ընտրական օրենսգրքի քննարկումներին շատ ժամանակ է տրամադրվել, և լայն մասնակցությունն ապահովվել է: Գործիքները, որոնք նախատեսված են Ընտրական օրենսգրքով, հիմնականում ողջունվել են»։ 

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular