ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլի» նախաձեռնությամբ վաղը ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ՝ ապրիլի 28-ին, ժամը՝ 11-ին,  Ազգային ժողովում արտահերթ նիստ կհրավիրվի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից։

Նիստի օրակարգում ընդգրկված է «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Իշխանական պատգամավորներն առաջարկում են օրինագծերը քննարկել առաջին եւ երկրորդ ընթերցմամբ՝ առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular