ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ»․ Մայիսի 9-ին ռուս խաղաղապահներն Արցախում մեծ շքերթ կանեն

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են պտտվում, որ Արցախի իշխանությունները եռատոնից երկտոնի վերածված մայիսի 9-ին (որը նաեւ Շուշիի ազատագրման օրն է) Ստեփանակերտի հրապարակում մեծ համերգ են նախատեսում։ Արցախցիները վրդովված են այդ լուրերից՝ համարում են, որ 44-օրյա պատերազմից հետո համերգ կազմակերպելը մեր նահատակների հիշատակն անարգելուն համազոր բան է։ Սակայն ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը երեկ մեզ փոխանցեց․ «Գոնե այս պահին Ստեփանակերտի հրապարակում մեծ միջոցառման մասին խոսք չկա»։

Ինչ վերաբերում է օրվա այլ միջոցառումներին, ասաց՝ Մշակույթի նախարարությունն է դրանցով զբաղվում, իսկ նախագահի հրամանով որեւէ հանձնաժողով չի ձեւավորվել, որը կզբաղվեր միջոցառումներով։ Մշակույթի նախարարությունից չպատասխանեցին, սակայն պարզեցինք, որ այդ օրը ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահներն են պատրաստվում մեծ շքերթ անցկացնել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված։ Ստեփանակերտի օդանավակայանին մոտ Իվանյան համայնքում օրերս փորձ է անցկացվել, ներգրավված է եղել շուրջ 400 ռուս զինծառայող։ Արցախի իշխանական շրջանակները վստահեցնում են, որ շքերթը լինելու է ոչ թե Ստեփանակերտի հրապարակում, այլ Իվանյան համայնքում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular