ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ»․ Նիկոլը՝ ի հեճուկս Հայկի․ ևս մեկ «նախկին» պաշտոն ստացավ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի ապրիլի 26-ի 440-Ա որոշմամբ Արամ Սուքիասյանը նշանակվել է հանրային հեռարձակողի խորհրդի անդամ: Ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ Արամ Սուքիասյանին ընտրել է հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատա­կով ժամանակավոր մրցութային հանձնաժողովը: Բայց ակնհայտ է, որ Արամ Սուքիասյանը Նիկոլ Փա­շինյանի սրտով է: Եթե սրտով չլիներ, Նիկոլն օրենք կխախտեր ու նրան չէր նշանակի, ինչպես օրենք խախտելով ասպատակում է դատական հա­մակարգը, բուհերի կառավարման խորհուրդները, պետական կառա­վարման բազմաթիվ հարթություններ:

Արամ Սուքիասյանը Նիկոլ Փաշինյա­նի սրտով է: Բայց նա նախկին է՝ 2011 թվականից Երևանի փոխքա­ղաքապետն էր, շատ մոտ էր Տարոն Մարգարյանի հետ, և նրան աշխատանքից ազատել է Հայկ Մարությանը: Բայց հիմա շատ վատ են Հայկ Մարությանի և Նիկոլ Փաշինյանի հա­րաբերությունները: Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը Արամ Սուքիասյանին ընտրել է Հայկ Մարությանի ինադու: Թավշյա Հայաստանում նման «բարի» ավանդույթ կա: Օրինակ, Արսեն Օհանյան անունով հայտնի և ինտելեկտով չփայլող մեկին աշխա­տանքից ազատեց սոցապահովության նախարարը, օրեր անց նրան աշխատանքի ընդունեց առողջա­պահության նախարարը: Բագրատ Բադալյան անունով հայտնի և ինտելեկտով չփայլող մեկին աշխատանքից հանեց վարչապետը, աշխատանքի ընդունեց փոխվարչապետը:

Բայց բացի Հայկ Մարությանին վատություն անելուց՝ Արամ Սուքիասյանին ընտրելով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցուցադրում է իր պատեհապաշտությունը, հետևողականության բացարձակ բացակայությունը: Օրուգիշեր նախկիններին դատափետող Նիկոլ Փաշինյանը հերթական նախկինին է ընդունում, ինչպես նախ­կին Հունան Պողոսյանին կարգեց Սյունիքի մարզպետ, նախկին Սասուն Խաչատրյանին՝ Հատուկ քննչական ծառայության պետ, նախկին Արտակ Դավթյանին՝ Զինված ուժերի գլխա­վոր շտաբի պետ, նախկին Արթուր Դավթյանին՝ ՀՀ գլխավոր դատա­խազ, և այսպես շարունակ:

Գիտնականները պնդում են, որ կիսահղի լինել հնարավոր չէ: Բայց գիտնականները հաստատ տեղյակ չեն թավշյա Հայաստանից: Հենց տեղեկա­նան, կվերանայեն իրենց մոտեցումը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular