ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 28)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Աշխատանքի անվտանգության համաշխարհային օր, Աֆղանստան՝ Աֆղան ժողովրդի հաղթանակի օր ջիհադի ժամանակ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1802 – ամենայն հայոց կաթողիկոս է օծվել Դավիթ Ե Էնեգեթցին:

1889 – ծնվել է նշանավոր դերասանուհի Արուս Ոսկանյանը:

1893 – ծնվել է գրող Մարտիրոս Վեսպերը (Դաբաղյան):

1903 – ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Թադևոս Սարյանը:

1927 – ծնվել է հայազգի խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Մարիա Սարկիսովան։

1993 – ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այցելել է Հայաստան՝ իր հետ բերելով 2.5 միլիոն դոլլարի օգնություն:

2000 - Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը ստորագրել են պայմանագիր՝ համաձայն որի նախատեսվել է կառուցել Ռուսաստանին շրջանցող նավթամուղ։

2005 - թուրքական Ուրֆայում սկսվել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նկատմամբ հարուցված գործով դատավարությունը: 

2006 - քրեական խոշոր գործ է բացվել Կալիֆորնիայում, որի շրջանակներում ձերբակալվել է 5 մարդ, որոնցից 3-ը հայեր: Ըստ մեղադրանքի՝ նրանք բժշկական Medicare ապահովագրական ընկերությունից շորթել են 20 միլիոն դոլար:

2016 - Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` 2015 թվականի արտադրության Տ-90Ս տանկը:

2017 - ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Գլխավոր վեհաժողովը զույգ պալատների՝ Սենատի և Ներկայացուցիչների տան անդամների միաձայն քվեարկությամբ ընդունել է թիվ 17-042 համատեղ բանաձևը, որով այդ և հետագա տարիների ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում։

2018 - Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո շարունակել է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով՝ հանդիպումներ են եղել Սերժ Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

2020 - որպես շարունակություն Գավառ քաղաքում հնչած կրակոցների և սպանության դեպքերի դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց այնտեղ գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1503 - տեղի է ունեցել Չերինոլի ճակատամարտը իպանացիների և ֆրանսիացիների միջև, որը աշխարհում առաջին ճակատամարտն է որի ժամանակ վառոդային հրազենի օգտագործման շնորհիվ այն օգտագործող կողմը հաղթանակ է տոնել։

1545 - ծնվել է կորեացի ռազմական ծավային Լի Սունսին, որը ստեղծել է աշխարհում առաջին զրահանավը։

1686 - Իսահակ Նյուտոնը Թագավորական ընկերությանն է ներկայացրել իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկիզբը» դասական աշխատության առաջին հատորը։

1784 - գյուտարարներ Լոնուան և Բյենվենյուն Ֆրանսիայում ցուցադրել են աշխարհում պաշտոնապես ընդունված առաջին ինքնաշարժ ուղղաթիռի մոդելը։

1788 – Մերիլենդը դարձել է ԱՄՆ-ի 7-րդ նահանգը:

1799 - ռուսական զորքերը գրավել են Միլանը։

1813- վախճանվել է ռուս զորավար, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Կուտուզովը։

1847 - Լոնդենդերրից Քվեբեկ ուղևորվող  «Exmouth» բրիտանական առագաստանավը նավաբեկության է ենթարկվել, որի արդյունքում զոհվել է 248 մարդ։

1852 - ռուս գրող Իվան Տուրգենևը ձերբակալվել է Գոգոլի հիշատակին տպագրված հոդվածի համար։

1906 – ծնվել է չեխ-ամերիկյան մաթեմատիկոս Կուրտ Գյոդելը։

1908 - ստեղծվել է էսպերանտոյի Համաշխարհային կազմակերպությունը։

 1914 - ԱՄՆ-ում արտոնագրվել է օդորակիչը։

1920 – Ադրբեջանում հաստատվել է խորհրդային իշխանություն:

1923 - Լոնդոնում բացվում է «Ուեմբլի» մարզադաշտը։

1937 – ծնվել է Իրաքի 5-րդ նախագահ Սադդամ Հուսեյնը։

1939 - Ադոլֆ Հիտլերը հայտարարել է, որ չեղարկում է լեհ-գերմանական չհարձակման մասին պայմանագիրը։

1945 – վախճանվել է Իտալիայի 27-րդ վարչապետ Բենիտո Մուսոլինին։

- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակը Բեռլինում սկսել է Ռայխստագի գրոհը։

1952 - Դուայթ Էյզենհաուերը նշանակվել է ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատար։

1967 - ամերիկացի բռնցքամարտիկ Կասսուիս Քլեյը (ապագա Մուհամեդ Ալին) զրկվել է մենամարտերին մասնակցելու իրավունքից՝ կապված նրա հետ, որ հրաժարվել է ծառայել ամերիկյան բանակում։

1969 – Շառլ դը Գոլը ինքնակամ հրաժարվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնից:

1974 – ծնվել է իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպե Կրուսը:

1990 - վերջին անգամ ԽՍՀՄ-ում շնորհվել է մարշալի կոչում, որին արժանացել է Դմիտրի Յազովը։

2001 - կայացել է առաջին տիեզերական զբոսաշրջիկ ամերիկացի Դենիս Տիտոնի թռիչքը դեպի տիեզերք։

2002 - ավիավթարում զոհվել է Կրասնոդարի մարզի մարզպետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեբեդը։

2019 - վախճանվել է ռուսական և խորհրդային ավիանախագծող, Իլ-76 ծանր ռազմա-տրանսպորտային ինքնաթիռի ստեղծող Հենրիխ Նովոժիլովը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular