ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Կարապետյանի բացառիկ նվերը ՀՀԿ–ին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի օր է` համացանցը ողողված է քննարկումներով, թե ովքեր են այն 7000 ՀՀ քաղաքացիները, ովքեր անդամագրման դիմումներ են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

«Փաստի» հավաստի տեղեկություններով` այդ անձինք, հիմնականում, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության աշխատակիցներն են, որոնց անդամագրման համար ՀԷՑ–ի ղեկավարությունը նախօրոք մանրակրկիտ աշխատանքներ է տարել:

Փաստորեն, գործարար Սամվել Կարապետյանը (Կալուգայի Սամվելը) անուրանալի ու բացառիկ աջակցություն–նվեր էր արել իշխող կուսակցությանը` իրենց համագումարի շեմին: Այս «նախաձեռնությանը» միացել են նաև գազի ոլորտի աշխատակիցները:

Իսկ թե «լույսի մարդկանց» կհաջողվի լուսավորել ՀՀԿ–ի «մութ» անցյալը կամ գոնե պայծառ ապագան` դժվար է կանխատեսել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular