ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկա և նախկին իշխանություններն ամեն ինչ անում են, որ  երկբևեռ քաղաքական պայքար ընթանա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը հրաժարական տվեց և ըստ ամենայնի խորհրդարանական ընտրությունները կկայանան։ Այս թեամյով  զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Հարցին, թե քաղաքագետի կարծիքով ապրիլի 24-ին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի և ապրիլի 26-ին հայտարարված հրաժարականի միջև կապ կա՞, Սուրեն Սուրենյանցը պատասխանել է, որ ինքը ուղիղ  կապ տեսնում է․ «Ցավոք ես կապ  եմ  տեսնում,  որովհետև,եթե մեր երկրի սուբյեկտայնությունը այսքան ցածր չլիներ, նույնիսկ դաշնակից երկրի ղեկավարի հետ պատեհ չէ քննարկել ներքաղաքական զարգացումները: Բայց, ցավոք, նոյեմբերի 9-ից հետո մենք այնպիսի հանգրվանում ենք գտնվում, որ սա վատ իմաստով դարձել է օրինաչափություն: Ընդ որում՝ ներքաղաքական զարգացումները նա քննարկել է ոչ միայն Պուտինի, այլ նաև Մակրոնի, ինչպես տեղեկացանք պաշտոնական հաղորդագրությունից»։

Անդրադառնալով այն հարցին, թե քաղաքագետն ինչ կարծիք ունի  սպասվող ընտրությունների մասին, քանի որ քննարկվում է, որ ընտրությունը հիմնականում լինելու են Փաշինյանի և Քոչարյանի միջև, քաղաքագետն ասաց, որ ցավալի է, բայց իսկապես կա տպավորություն, որ այդ երկու բևեռներն են հիմնական առանցքը լինելու․ «Այո՛, ցավալի է, բայց իսկապես կա տպավորություն, որ այդ երկու բևեռներն են հիմնական առանցքը լինելու: Իհարկե, քաղաքական որակյալ քոնթենտ ներկայացնելու դեպքում երրորդը դառնալու շանս ունի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Բայց իշխանությունները մի կողմից, նախկինները՝ մյուս կողմից ամեն ինչ անելու են, որպեսզի երկբևեռ քաղաքական պայքար ընթանա: Հույս ունենանք, որ մյուս դերակատարներն այնպես կանեն, որ գոնե երրորդ, չորրորդ բևեռներ լինեն, որ գոնե հասարակության համար ընտրության հնարավորությունը ավելի մեծ լինի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular