ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի նշանակությունը ԱՄՆ-ի համար աշխարհառազմավարական տեսանկյունից նվազել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բայդենն արտասանեց ցեղասպանություն բառը, ինչից հետո էլ Հնդկաստանի դեսպանը հայտարարություն տարածեց և առաջին անգամ օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը։ Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ, հասկանալու համար, թե միջազգային ճանաչումը ինչ կտա մեզ։

 Միջազգային ճանաչումը ի՞նչ է տալու Հայաստանին հարցին ի պատասխան Ռուբեն Սաֆրաստյանը ասաց, որ  ինքը շատ բարձր է գնահատում  նախագահ Բայդենի հայտարարությունը․  «Բայդենի հայտարարությունն արդեն ստացել է իր արձագանքն աշխարհով մեկ, եւ էլ ավելի տարածում կստանա Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Երկրորդ, կոնկրետ Բայդենի հայտարարությունը իրավական հետեւանքներ դժվար թե ունենա: Բայց մյուս կողմից դա կարեւոր է այն առումով, որ ԱՄՆ-ի նման հեղինակավոր երկիրը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը` նախագահի շուրթերով: Դա նշանակում է, որ ընդհանուր մթնոլորտն է փոխվում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում: Եվ նաեւ մի խնդիր կա, որ ես կարծում եմ՝ մենք պետք է այդ խնդիրը սկսենք լուրջ հետապնդել, դա հատուցման խնդիրն է: Դա շատ դժվար, բայց լուծելի խնդիր է: Դրա համար մեզ անհրաժեշտ կլինի ողջ հայության ուժերը համախմբել: Այս առումով ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է իր վրա վերցնի համակարգողի դերը, Հայաստանում հավաքի լավագույն մասնագետներին եւ Հայաստանից, եւ Սփյուռքից՝ սկսած պատմաբաններից, վերջացրած իրավաբաններով: Կրկնում եմ, դա դժվար է, բայց  մենք մեր ուժերը համախմբենք, մենք այդ դժվար ճանապարհը հաջողությամբ կանցնենք»։

 Խոսելով  Բայդենի հայտարարությունից հետո  տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մասին, թուրքագետն ասաց․ «Եթե գնահատենք աշխարհառազմավարական տեսակետից, իմ ընդհանուր գնահատականն այն է, որ Թուրքիայի նշանակությունը ԱՄՆ-ի համար համամոլորակային, աշխարհառազմավարական տեսանկյունից նվազել է եւ նվազում է: Որովհետեւ հիմա Ամերիկայի հիմնական ախոյանը` միջազգային թատերաբեմում, դարձել է Չինաստանը եւ համապատասխանաբար ամերիկյան արտաքին քաղաքականությունն իր հետաքրքրությունները կամաց-կամաց հիմնականում ուղղում է ավելի արեւելք, այսինքն այն տարածաշրջաններ, որտեղ ակտիվ է Չինաստանը: Դա հարավ-արեւելյան Ասիան է, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանները: Դա նշանակում է, որ Ամերիկան ավելի քիչ ուշադրություն է դարձնում Մերձավոր Արեւելքին: Իսկ դա իր հերթին բերում է նրան, որ Թուրքիան, որ Մերձավոր Արեւելքում առաջատար պետություններից է, իր դերն ու նշանակությունը որոշ չափով կորցնում է ԱՄՆ-ի համար: Դա կարեւոր ֆոն ստեղծեց Բայդենի համար, երբ նա արտաբերեց ցեղասպանություն եզրույթը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular