ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Անցողիկ շեմի փոփոխություն կլինի

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Վենետիկի հանձնաժողովի քննությանը ենթարկված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթն առաջիկայում կդրվի խորհրդարանի քննարկմանը, սակայն օրենսգիրքը կընդունեն, բայց կգրեն, որ այն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

Չնայած իշխանությունները ցանկանում էին, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին խորհրդարան մտնելու անցողիկ շեմի փոփոխություն կատարեն՝ կուսակցությունների համար իջեցնելով և դարձնելով 4 տոկոս, իսկ դաշինքների համար բարձրացնելով և դարձնելով 8 տոկոս, բայց, ամենայն հավանականությամբ, այս ընտրություններից առաջ դա չեն կարող անել, քանի որ Վենետիկի հանձնաժողովը մի կողմից կանաչ լույս է վառել շեմի իջեցման համար, մյուս կողմից՝ շեշտել, որ ընտրություններին անմիջապես նախորդող ժամանակահատվածում չի խրախուսվում վատթարացնող նորմը՝ շեմի բարձրացումը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular