ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում կին խմբագիրն ինքնասպանության փորձ է կատարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանական bakupress.az կայքի գլխավոր խմբագիր Շաֆագ Աղաջը ինքնասպանության փորձ է կատարել: Նա մեծ քանակությամբ դեղամիջոցներ է ընդունել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական xeberle.com լրատվական կայքը, բժիշկներին հաջողվել է փրկել լրագրողի կյանքը:

Բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում:

Նախնական տվյալներով` խմբագիրն այդ քայլին է դիմել Նիջաթ անունով անձի կողմից շանտաժի ենթարկվելու պատճառով:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում 166 ինքնասպանության դեպք է եղել, որոնցից 16-ն անչափահաս, ինքնասպանության 82 փորձ է տեղի ունեցել: Տեղի է ունեցել քաղաքացիների ինքնահրկիզման դիմելու 14 փորձ, որոնցից 12-ը՝ մահվան ելքով ավարտով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular