ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր են այն քրեական գործերը, որոնք պետք է հարուցվեին պատերազմից հետո․ Էլինար Վարդանյանը՝ իրավապահ մարմիններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բավական է լինել կոնկրետ անձի և նրա խմբակի կամակատարը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Դատախազության շենքի դիմաց առաջ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը՝ դիմելով Ոստիկանության և Դատախազության համակարգի աշխատակիցներին։

 

«Երեք տարի շարունակ դուք կատարել եք նրա բոլոր ցուցումները։ Երեք տարի շարունակ դուք նրա ցուցումով հարուցել եք քրեական գործեր, ցույց եք տվել, թե պայքարում եք կոռուպցիայի դեմ՝ իրականում որևէ արդյունք չգրանցելով։ Ձեր ոչ պատասխանատու վարքագծով է, որ մենք այսօր քաղաքական բանտարկյալի կարգավիճակով երիտասարդ ունենք։ Ձեր անգործության պատճառով է, որ մենք օր օրի վտանգում ենք Հայաստանի Հանրապետության ապագան։ Ո՞ւր են այն քրեական գործերը, որոնք պետք է հարուցվեին պատերազմից հետո։ Բոլորովին երեկ Արցախի նախագահը հայտարարեց, որ դեռ հոկտեմբերի սկզբին պարզ էր պատերազմի ընթացքը։ Հարգելի իրավապահներ, ձեզ չի՞ մտահոգում, որ եթե հոկտեմբերի սկզբին պատերազմի ընթացքը պարզ էր, ապա ինչու էին նրանք մեր երիտասարդներին տանում կրակի մահվան, գիտակցված մահվան։ Մտածեք յուրաքանչյուր քայլ անելուց առաջ։ Մտածեք իմ և ձեր երեխաների ապագայի մասին»,- ասաց Էլինար Վարդանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular