ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահան Քերոբյանի թոփ 10 «մտքի գոհարները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շարունակում է աչքի ընկնել, սակայն ոչ իր բուռն գործունեությամբ, այլ սկանդալային և դիլետանտ հայտարարություններով, որոնք որևէ կերպ նախարարին հարիր լինել չեն կարող:

Դիցուք՝ այսօր նախարարը հաջողացրել է միանգամից երկու սկանդալային հայտարարություն անել; Առաջինի դեպքում հանուն հայրենիքի նահատակված մեր զինվորներին Քերոբյանը անվանեց «մեռած երեխեք»` թերևս մոռանալով իր կարգավիճակը և այն, որ այդ կարգավիճակում ավելորդ չէ ընտրել նաև խոսելու ոճը: Քերոբյանին արժե հիշեցնել, որ մեռածը մեր տնտեսությունն է, իսկ հազարավոր տղաները, որ իրենց կյանքը տվեցին հանուն Հայաստանի և Արցախի, նահատակված հերոսներ են:

Մյուս մտքի գոհարը վերաբերվում էր նրան, որ ըստ նախարարի` պետք է անել ամեն ինչ, որպեսզի գյուղացին չզբաղվի գյուղատնտեսությամբ: Հետաքրքիր է, իսկ ինչո՞վ է պետք է, ըստ Քերոբյանի, զբաղվի գյուղում բնկավող տատիկը կամ պապիկը՝ ոսկերչությա՞մբ, թե՞ տեղեկատվական տեխնոլոգիաներով:

Հաջորդ հայտարարությունը վերաբերվում էր միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերին, որոնք այսօր-վաղը պետք է իրականություն դառնան Հայաստանում: Հանրությունը մինչ օրս այդպես էլ մի լումայի ներդրման ականատես չի եղել, մինչդեռ նախարարը շարունակում է պնդել, որ ներդրողները սահմանին հերթ են կանգնել՝ երկրում ներդրում անելու համար: Հարց է առաջանում, իսկ զադերժկան ինչու՞մ է...

Մեկ այլ դեպքում նախարարը հայտարարում էր, որ դրամի արժեզրկումը պետք չէ դիտարկել որպես աղետ, մինչդեռ այդ աղետի մասին էին խոսում բոլորը՝ ԿԲ-ից մինչև փորձագետներ:

Այնուհետև մեկ այլ սկանդալային հայտարարություն էլ արվել էր Թուրքիայի հետ սահմանների հավանական բացման ենթատեքստում: Մասնավորապես, ըստ Քերոբյանի, թուրքական նավահանգիստների բացումը մեծ հնարավորություն է ընձեռելու մեր տնտեսության համար, ռիսկերի մասին նախարարը նախընտրել է, իհարկե, լռել:

Գյուղատնտեսության ոլորտի տասնյակ տարիների աշխատակիցներին, ովքեր կրճատվել են հենց նախարարի պատաճռով՝ Քերոբյանը առաջարկում է աշխատանքի տեղավորել...տեքստիլի ոլորտում: Սա թերևս այն ամենն է, ինչ պետք է իմանալ նախարարի՝ ոլորտին տիրապետելու աստիճանի մասին:

Դիտարկմանը, թե կառավարության նիստում Փաշինյանն ասաց, որ գնաճ կա, Քերոբյանը օրեր առաջ արձագանքել էր. «Ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ ինքը դժվարանում է հաց առնի, էլի»: Նախարարն ասել էր, թե գնաճի հարցն ընդունում են հասարակ քաղաքացու տեսանկյունից ու ապրում են այն ցավը, որ ապրում է հասարակ քաղաքացին գնումներ կատարելիս:

Հաջորդ անգամ էլ Քերոբյանը վստահեցնում էր, որ Հայաստանը ունենալու է 319 տոկոսի հասնող զբոսաշրջության ոլորտի աճ:

Դա էլ դեռ բավական չէր, Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր նախարարի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն։ 

Ի պատասխան հայտարարության, օգտատերերը ծաղրում էին.

«Քաղաքական հայացքներս` Նիկոլը դավաճան շիզոֆրենիկա»։

«Հանեք կետ 6-ը, ախմախ ե՞ք լրիվ»

«Քաղաքական հայացքները սպանումա։ Սրանք իրոք կարծում են որ երկար են մնալո՞ւ»։

«Շփոթվել սեւագիրն եք հրապարակել կարծես, շտկե՜ք ձեր թերի ձեւակերպումները, որոնք կա՜մ քաղաքականացված են, կա՜մ առնվազն ոչ ճշգրիտ, հստակ։ Օր օրի ավելի ծիծաղելի եք դառնում ողջ կառավարությամբ՝ անկախ մինիստրությունից։ Խեղկատակների հավաքածու»։

«6–րդ կետի փոխարեն կարող էիք մի հարց գրել՝ սև, թե՞ սպիտակ»։

Մտքի գոհարներից զատ պակաս չէին նաև սկանդալները: Չհերքվեց այն տեղեկությունը, որ նախարարը Իրանում հարբել է եւ հաջորդ օրը չի կարողացել մասնակցել նախանշված հանդիպմանը։ Պարզվում է՝ սա Իրան կատարած այցի միակ սկանդալը չի եղել, Իրանից վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում նա հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել՝ տարածքում գործող մոտ մեկ տասնյակի հասնող լաբորատորիաներում։ Մինչդեռ, ՀՀ օրենսդրության համաձայն, եթե քաղաքացին հրաժարվում է Հայաստան վերադառնալուն պես օդանավակայանում կորոնավիրուսի թեստ հանձնել, նրան պարտադիր կերպով պետք է տեղափոխեն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նա պետք է թեստ հանձնի եւ ինքնամեկուսանա, մինչեւ թեստի պատասխանը հայտնի դառնալը, այսինքն՝ առնվազն 6-12 ժամ, ինչը չի արվել Քերոբյանի դեպքում։

lurer.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular