ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռոմա». Մեկնարկային կազմեր

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում իտալական «Ռոման» կհյուրընկալվի Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում հանդես կգա մեկնարկային րոպեներից:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Վան-Բիսակա, Մագուայր, Լինդելոֆ, Շոու, Մաքթոմինեյ, Ֆրեդ, Ֆերնանդես, Պոգբա, Ռեշֆորդ, Կավանի:

«Ռոմա». Լոպես, Կարսդորպ, Իբանյես, Սմոլինգ, Կրիստանտե, Սպինացոլա, Վերետու, Դիավարա, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո:

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular