ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննիչները ժամանել են Ղարաբաղ. գեներալներ են հարցաքննվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
 

News.am-ը գրում է.

Ղարաբաղցի ազատամարտիկ Վահան Բադասյանը նախօրեին կրկին հրավիրվել է հարցաքննության՝ բանակում չարաշահումների վերաբերյալ իր հաղորդման հիման վրա որոշակի բացատրություններ տալու:

«Քննչական կոմիտեի աշխատակիցները մի քանի օր Արցախում էին, քննչական գործողություններ էին իրականացնում, որից հետո ինձ հարցաքննության հրավիրեցին՝ որոշակի բացատրություններ տալու համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահան Բադասյանը:

Մեր տեղեկություններով՝ դեպքի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել, սակայն իսկ արդեն գեներալներ են հարցաքննվել, որոնց մատնանշել էր Բադասյանը, տարբեր աշխատակիցներ, վկաներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահան Բադասյանը խոսել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի կողմից չարաշահումների մասին: Նա մասնավորապես հայտարարել էր, որ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ Պաշտպանության նախարարության միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: Բադասյանն իր հաղորդման մեջ բացի Մովսես Հակոբյանից այլ գեներալների անուններ էլ է տվել, ինչպես նաեւ անդրադարձել է սպառազինության ոլորտում առկա խնդիրներին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular