ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին կրակահերթերը վերսկսվել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղզստանի Լեյլեկ շրջանում՝ Տաջիկստանի հետ սահմանին, կրակահերթերը վերսկսվել են, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Գործակալության տվյալներով՝ դրանք շարունակվում են շուրջ մեկ ժամ:

Ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների միջև հակամարտությունը վերաճել է երկու երկրների զինված ուժերի զինված առճակատման: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև բախումները տևել են ավելի քան վեց ժամ: Արյունահեղության հետևանքով երկու կողմից ավելի քան 150 մարդ է վիրավորվել, զոհվել՝ 20-ը։

Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը զինադադարի կնքման և սահմանից ուժերի դուրսբերման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular