ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օպերային երգիչ Վալերի Հարությունյանի 80-ամյակին Կամերային երաժշտության տանը համերգ կանցկացվի

ՄՇԱԿՈՒՅԹ

Օպերային երգիչ Վալերի Հարությունյանը, որը կյանքից հեռացել է 2017 թվականին, այս տարի կտոներ 80-ամյակը:

ՀՀ վաստակավոր արտիստի հոբելյանի առթիվ նրան նվիրված համերգային երեկո է կազմակերպվել: Այն տեղի կունենա մայիսի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Համերգին ելույթ կունենան սոպրանո Ռուզան Մանթաշյանը, բարիտոն
Գուրգեն Բավեյանը, դաշնակահար
Մարգարիտ Սարգսյանը:

Կհնչեն Սայաթ-Նովայի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Պյոտր Չայկովսկու, Անտոնին Դվորժակի, Գաբրիել Ֆորեի, Էրնեստ Շոսսոնի, Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular