ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսին  կունենաք Ընտրական օրենսգրքի մեծ փաթեթի քննարկում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ն ընդունեց Քրեական օրենսգրքում և  դրան կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որոնք վերաբերում են ընտրական գործընթացին, սակայն այդ փաթեթից իշխանությունը դուրս է թողել  քարոզարշավի ֆինանսավորման  կարգի խախտման բոլոր հոդվածները։ Կարծիքներ կան, որ սա տեղի է ունեցել քաղաքական պայմանավորվածության հետևանքով, որովհետև ընդդիմությունը կարող էր ֆինանսավորման թափանցիկության հետ խնդիրներ ունենալ։ Այս թեմայով զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցույան պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ։

Հարցին թե  այստեղ ինչ խնդիրներ կարող են լինել պատգամավորը պատասխանել է, որ ինքը տեղյակ չէ  որևէ այլ պայմանավորվածության մասին և իրենց խմբակցությունը պայմանավորվել է միայն  հունիսի 20-ին  անցկացնել սպասվող ընտրությունները, իսկ մինչ այդ փոփոխել ընտրական օրենսգիրքը․ « Ես չեմ կարող ասել, թե ինչ քաղաքական պայմանավորվածության մասին է խոսքը, քանի որ  ես տեղյակ եմ, որ պայմանավորվածություն եղել է միայն հունիսի 20-ին  արտահերթ ընտրությունների անցկացման  և այս ընթացքում  Ընտրական օրենսգիրքը փոփոխելու մասին: Մենք երեք մասի  ենք բաժանել ընտրական օրենսգրքի ընդունումը: Արդեն ընդունվել և ստորագրվել է պարզ համամասնական ընտրակարգի անցնելու փոփոխությունը: Երկու օր առաջ էլ ԱԺ-ում քննարկված փաթեթը վերաբերում էր ընտրախախտումների իրավական պատասխանատվությանը և, ըստ էության, հունիսի 20-ի ընտրությունների համար քրեական և վարչական օրենսգրքերում կատարվել են այն փոփոխությունները, որոնք կիրառելի կլինեն և հնարավոր կլինի գործարկել այս կարճ ժամանակահատվածի համար: Ֆինանսավորման և քարոզչության համար պատասխանատվության բլոկը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ավելի մեծ փաթեթի հետ կգա, որովհետև այդ մեծ փաթեթի մի ամբողջ գլուխ վերաբերում է քարոզարշավին և քարոզարշավի ֆինասավորման թափանցիկությանն ու հրապարակայնությանը: Մեկը մյուսի հետ փոխկապակցված է և սրանք արդեն ուժի մեջ կմտնեն 2022 թվականից: Այսինքն բոլոր այն դրույթները, որոնց կիրառելիության համար ավելի երկար ժամանակ է պետք և որոշակի մեխանիզմների ներդրում, դրանք կլինեն ավելի ուշ: Մենք հավանաբար մայիսին արդեն կունենաք Ընտրական օրենսգրքի մեծ փաթեթի քննարկումը, որի հետ կգան նաև ձեր նշած փոփոխությունները՝ ֆինանսավորման պատասխանատվության մասին»։

 Այն հարցին, թե  արդյոք  այդ  փոփոխությունները  մինչև  հունիսի 20-ը հնարավոր կլինի կատարել, Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ   ամբողջական փոփոխությունները  չեն հասցնի իրականացնել․ «Ոչ, այս ընտրություններին չենք հասցնի: Իսկ  ինչը ժամանակի առումով հնարավոր չլինի գործադրել,  կտեղափոխվեն 2022 թվական, այդ թվում նաև պատասխանատվությանը վերաբերող դրույթները: Մինչ ընտրություններ կատարվող փոփոխությունները վերաբերում են քարոզարշավի հետ կապված վարչական ռեսուրսի չարաշահմանը, խախտումներին, բարեգործության արգելքը խախտելու, վարչական ռեսուրս օգտագործելու արգելքը խախտելու և մի շարք այլ դեպքերում, ասենք ընտրողի ընտրական իրավունքի վրա ազդելու դեպքում սանկցիաների խստացմանը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular