ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր սահմանային բնակիչների բնականոն կյանքն ամբողջությամբ խաթարված է ադրբեջանական զինվորականության ներկայության պատճառով». Արման Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ չի եղել դելիմիտացիա կամ դեմարկացիա, դա չի եղել նաև խորհրդային ժամանակաշրջանում, որովհետև այդ ժամանակ երկու սուվերեն պետության դելիմիտացիա և դեմարկացիա չի եղել»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության  և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ Սյունիքում ադրբեջանցիների հայտնվելով՝ խախտվել են միջազգային կանոնները, որովհետև դելիմիտացիայի ու դեմարկացիայի համար անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ, նախապես պետք է մանրամասն գույքագրվեին գյուղացիների խնդիրները, թե նրանք ինչ խնդիրներ կարող էին ունենալ, հատուցումների ինչ հարցեր կարող էին առաջ գալ։

 

«Միջազգային ուղեցույցների համաձայն՝ սահմանների հետ կապված գործընթացի բանալի հարցերից է, թե արդյո՞ք մենք ունենք խաղաղ բնակչության բնականոն կյանքի խաթարում, իսկ մեր սահմանային բնակիչների խաղաղ, բնականոն կյանքն ամբողջությամբ խաթարված է ադրբեջանական զինվորականության ներկայության պատճառով։ Օրինակ, ո՞ր միջազգային կազմակերպությունն ինձ կարող է ասել, որ մեր երեխաների անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականների ներկայությունը բխում է երեխայի լավագույն շահերից, իհարկե ոչ»,- շեշտեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Նա նաև ընդգծեց, որ սահմանային գոտի ունենալու հարցը պետք է առաջ տարվի։

Հիշեցնենք, որ այսօր Արման Թաթոյանն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրեց «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և  «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular