ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես խմբակցությունը լքելու առաջին օրվանից թիրախավորվում եմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորները ցանկանում են էթիկայի հանձնաժողով ձևավորել։ Այն հանձնաժողովը  կքննի «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետևյալ հայտարարությունը Սյունիքի դեպքերից հետո. «Բա պետք է բերման ենթարկվեն, այդպես ստորացնելով բերման ենթարկվեն»:

Այս թեմայով զրուցել ենք  ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հետ։

Հարցին, թե ինչու որոշեցին ստեղծել նման հանձնաժողով,  պատգամավորը պատասխանել է, որ վերջին շրջանում   պարբերաբար քննարկել են էթիկայի հանձնաժողովի ձևավորման հարցը․ «Որոշեցինք ձևավորել էթիկայի հանձնաժողով այն բանից հետո, երբ պատգամավորներն անկախացան և երբ ընդդիմադիր պատգամավորների հետ կոնֆլիկտային իրավիճակները շատացան,  այդ ժամանակ հասկացանք, որ պետք է քննարկման դնել էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը: Քանի որ հարցն արդեն իրենց էր անդրադառնում, որոշել էին այդպես լուծել այն և որոշ ընդդիմադիր պատգամավորների փորձեին խեղճացնել: Այսինքն՝ այդ միտումները կան, բայց այս դեպքում, քանի որ հարցն իրենց է վերաբերում, դժվար է դրան անդրադառնալ, ինչպես արդեն եղել է, մասնավորապես, երբ պատգամավորներից մեկն ինձ էր վիրավորել:  Այստեղ խնդիրը ամբիոնից ասելը չէ, այլ այն, որ նման արտահայտություն իրեն թույլ է տվել պատգամավորը, ասել է լրատվամիջոցներին և իր ասածը ամենևին փոքր լսարանի համար չի եղել, ոչ էլ ընկերական շրջապատում է եղել: Այն ասվել է հրապարակավ, եղել է կոնկրետ վերաբերմունք՝ անտեսելով մարդու իրավունքներն ու Սահմանադրությունը»։  

Հարցին, թե  արդյոք «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորները թիրախավորվում են  իշխանության կողմից, Սոֆիա Հովսեփյանը պատասխանել է․ «Գոռ Գևորգյանի դեպքում էլ, իմ դեպքում էլ  իհարկե, հրահրումներ լինում են, այսինքն նրանք անմիջական չեն անում, իրենց կուսակից անդամներն են անում, բայց դա ինձ չի խանգարում, քանի որ ես առաջին օրվանից թիրախավորված եմ»։ 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular