ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական աշխատանքում կարևոր է վերլուծելու և կանխատեսելու ունակությունը. պոպուլիստների համար սա բարդ խնդիր է. Արմեն Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գրել է․

«Ամեն անգամ երբ Երևանում հայտնվում եմ խցանման մեջ՝ պատկերացնում եմ թե ինչ կկատարվեր քաղաքում, եթե 2000-ականների սկզբին չկառուցվեին Երևանում նոր ճանապարհներ: Օրինակ, Սարալանջի ճանապարհը, կրկեսից դեպի Հերացի փողոց տանող հատվածը, Վերին Անտառային փողոցը՝ իր նոր կամուրջներով, Դավիթաշենի կամուրջը, Բելաջիո-ի մոտի թունելը և այլ տրանսպորտային հանգույցներ: Քաղաքը կխեղդվեր խցանումներից: 

Բայց երկրի ղեկավարը՝ Ռ.Քոչարյանը կարողացավ  կանխատեսել և որոշումներ կայացնել: Եվ այնուհետև հետևողականորեն իրականացրեց ընդունված որոշումները: Մի խոսքով, պետք է կարողանալ տեսնել ապագան և ի վիճակի լինել այն ավելի մոտեցնել մարդկանց:

Պետական աշխատանքում կարևոր է վերլուծելու և կանխատեսելու ունակությունը: Պոպուլիստների համար սա բարդ խնդիր է: Ինչ-որ իմաստով անիրագործելի: 

Տեսեք, թե ինչ արեց Նիկոլը գյուղում իր ընտրողների հետ: Նա իրականացրեց այսպես կոչված գյուղատնտեսական վարկերի համաներում և որոշեց, որ լուծել է երկրում գյուղատնտեսության զարգացման խնդիրները: Գյուղական ընտրողներից ձայներ ստանալով՝ գյուղնախարարությունը վերացնում է, իսկ գյուղում ապրող մարդկանց մեծամասնությանը ներշնչում, որ չաշխատելով կարող են փող ակնկալել:
Պետք է ունենալ հատուկ ունակություն`մեր նման երկրում գյուղատնտեսության նախարարությունը վերացնելու համար: Երկու տարի շարունակ, ինչ այն չկա, չեմ լսել այն մասին, թե ինչ նոր նպատակային և ռազմավարական զարգացման ծրագրեր կան գյուղատնտեսության զարգացման ոլորտում:

Բայց հողին կապված մարդիկ միշտ իմաստուն են ու խոհեմ: Կարծում եմ, որ նրանք նույնպես աստիճանաբար հեռանում են սպասումների էյֆորիայից և վերադառնում են իրականություն՝ հույս ունենալով, որ ապագա կառավարությունը նրանց միայնակ չի թողնի բազմաթիվ խնդիրների հետ:
 
Առաջ՝ դեպի խոհեմ Հայաստան»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular