ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկախ նրանից, թե ով կամ ինչքան չի ուզում, որ Աննա Վարդապետյանը և իր պատվիրատուն հայտնվեն ամբաստանյալի աթոռին, դա լինելու է, դա ես եմ ասում․ Ամրամ Մակինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես Գլխավոր դատախազի խոսքը չեմ մեկնաբանի, իսկ ինչ վերաբերում է Աննա Վարդապետյանին, ես վերահաստատում եմ, որ անկախ նրանից, թե ով կամ ինչքան չի ուզում, որ Աննա Վարդապետյանը և իր պատվիրատուն հայտնվեն ամբաստանյալի աթոռին, դա լինելու է։ Դա էլ ես եմ ասում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրառնալով  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այն հայտարարությանը, որ Աննա Վարդապետյանի կողմից  քրեական վարույթ իրականացնող մարմնի գործողություններին միջամտության վերաբերյալ իրենք հանցագործության դեպք չեն տեսնում։

Հարցին՝ ինչ դիրքորոշում ունի Գլխավոր Դատախազի նման կեցվածքի և հայտարարության վերաբերյալ, Մակինյանը ընդգծեց, որ իր համար Գլխավոր Դատախազության դիրքորոշումը այս հարցով պարզ է։

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել Արթուր Դավթյանի այդ հայտարարությունը և վերահաստատում եմ, որ Աննա Վարդապետյանը և այս գործում խառնված բոլոր անձիք, ու այն անձիք, ովքեր կոծկում են այս հանցագործությունները, քննիչներին կպատասխանեն, թե ինչ խմբային շահերից ելնելով են արել այս ամենը»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով այն դիտարկմանը, որ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի՝ քրեական վարույթ իրականացնող մարմնի գործողություններին միջամտության վերաբերյալ փաստեր են հրապարակվել, Դավթյանն արձագանքեց, որ քրեադատավարական գործընթաց է իրականացվել, որով կայացվել է որոշում, որ այդտեղ հանցագործության դեպք չկա։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ  հրապարակվեց տեսանյութ, որտեղ երևում է «Աննա Վարդապետյան» անուն-ազգանունով օգտատիրոջ ուղարկած մի էլեկտրոնային նամակ, որում ենթադրաբար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու քրգործի վերաբերյալ նյութերն են։ Փաստաթղթի աջ անկյունում երևում է, որ այդ նյութերը խմբագրել է «Աննա Վարդապետյան» անուն-ազգանունով օգտատերը։ ԱԱԾ քննչական դեպարտամենտը քրեական գործի հարուցումը մերժել էր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular