ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչև նախորդ շաբաթ ՀՀ քաղաքական տարբեր շրջանակներ այն կարծիքին էին, որ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է հրաժարական չներկայացնի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման «ջրվի», սակայն, ինչպես հայտնի է, ապրիլի 25-ից նա հրաժարական տվեց։

«Փաստ» թերթի տեղեկություններով, հրաժարականից հետո այս մեկ շաբաթը այդքան էլ խաղաղ չի անցել իշխանական թիմի կուլիսներում։ Բանն այն է, որ իշխանության թիմում ոչ բոլորն են համաձայն եղել Փաշինյանի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների գաղափարի հետ և շարունակ պնդել են, որ իմաստ չկա նման քայլի գնալ, և պետք է շարունակել կոշտ մեթոդներով ճնշել, իրենց բնորոշմամբ, «հայտնի շրջանակներից» կոորդինացվող հակաիշխանական գործընթացները։Անգամ եղել են այնպիսիք, ովքեր պատրաստ են եղել հրապարակավ պաշտպանել Փաշինյանին՝ ամեն գնով արդարացնելով նրա այդ որոշումը։ Փաշինյանը, սակայն, թիմի ներսում ամեն ինչ հանդարտեցրել է՝ հորդորելով հանգիստ մնալ, քանի որ ամեն ինչ արդեն հստակ հաշվարկված է և գնում է իր գծած սցենարով, ավելին՝ նա նշել է, թե «մենք խնդիր չունենք, թող իրենք մտածեն, մենք մեր մաքսիմում ծրագիրն իրականացնելու ենք. թեմա չկա»։

Թեպետ, ասում են, ինքն էլ չի հավատում իր ասածին: Թերթին տեղեկություններ են հասել, որ կիրակի օրը Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, նրա հետ որոշակի հստակեցումներ իրականացրել ընտրական ցուցակների և ընտրությունների անցկացման այլ նրբությունների հետ կապված։ Ի դեպ՝ ըստ մեր աղբյուրների, Մուկուչյանի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Գագիկ Ջհանգիրյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular