ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կազանից առաջ Նիկոլ Փաշինյանը հավաքել է թիմակիցներին ու անսովոր խիստ խոսակցություն է ունեցել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով Կազան մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հավաք է կազմակերպել իր քաղաքական թիմի առանցքային դեմքերի հետ, որի ընթացքում քննարկել է հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների հետ կապված հարցեր:

Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը շատ կտրուկ է արձագանքել թիմակիցների ոգևորված պնդումներին, թե ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքացիների մոտ 60%-ն այս պահին հակված է քվեարկել իշխանությունների օգտին: Փաշինյանը հասկացնել է տվել, որ լավ տիրապետում է թվերին, սակայն դա չի նշանակում, որ պետք է ժամանակից շուտ ոգևորվել, քանզի իրենց դեմ աշխատում են լուրջ ֆինանսական ու մեդիա ռեսուրսներ տիրապետող թիմեր, ովքեր կարող են քարոզարշավի ընթացքում անակնկալներ մատուցել:

Մեր աղբյուրները պատմում են, որ Փաշինյանն անսովոր կտրուկ ու խիստ է խոսել, դժգոհել է որոշ թիմակիցների աշխատանքից, ասել, որ մի մասը վախեցած է մոտենում գործին, մյուս մասը նվիրված է, բայց չի կարողանում խնդիր կատարել, մասնավորապես կենտրոնացել է որոշ մարզպետների աշխատանքի վրա, նշելով, որ 20 տարի ասֆալտի երես չտեսած համայնքներում լուրջ գործ է արվում, բայց դրանք լավ չեն ներկայացվում և այլն: Վերջում Փաշինյանը հասկացնել է տվել, որ ապագա կառավարության կազմի հիմքում լինելու են մարդիկ, ովքեր իսկապես կաշխատեն ու իրական արդյունքներ կգրանցեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular