ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզստանը հայտնել է Տաջիկստանի հետ հակամարտության հետևանքով 163 տուժածի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած կոնֆլիկտի  հետևանքով Ղրղզստանի տուժած քաղաքացիների թիվը հասել է 163-ի, զոհվել է 31 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 1-ին տեղեկացրել է Ղրղզստանի առողջապահության նախարարի տեղակալ Էլիզա Սոլտոնբեկովան:

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային գոտիների բնակիչների կոնֆլիկտն ապրիլի 29-ին վերածվել է երկու երկրների միջև զինված հակամարտության: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև բախումները տևել են ավելի քան վեց ժամ: Զոհվել է  40 մարդ` երկու կողմից, ավելի քան 200-ը տուժել է: Ապրիլի 29-ի երեկոյան  կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն հաջորդ օրը կրակոցները վերսկսվել են: Հերթական հաշտությունը  կնքվել է ապրիլի 30-ի երեկոյան:

Մայիսի 1-ին Ղրղզստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Տաջիկստանի զինվորականները մայիսի 1-ին սկսել են կրակել ղրղզական տարածքի ուղղությամբ: Նշվում է, որ կրակի թիրախում են հայտնվել բնակելի տները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular