ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցանկացած ազգի տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաններ և բազմաթիվ հիմարներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անկեղծ ասած՝ վերջին ժամանակահատվածում փորձում եմ հասկանալ, թե որտեղից Հայաստանին այսքան ներքին ռեսուրս, որ երկիրը ինստիտուցիոնալ առումով դեռ կանգուն է։ Այն, որ մինչև 2018թ.-ը մեր երկրի պետական ինստիտուտները բավականին կայացած էին, դա ոչ ոք չի հերքում։ Այո, բազմաթիվ էին խնդիրները՝ սոցիալականից սկսած դատաիրավականով վերջացրած, սակայն միևնույն ժամանակ պետության հիմնասյուները ամուր էին՝ բանակը, եկեղեցին, մշակույթը, իրավապահ համակարգը, բանկային համակարգը և մնացած պետական ինստիտուտները։ Օրինակ՝ երբևէ որևէ քաղաքացու մտքով չէր անցնի, որ նա կարող է իր երկրում մի քաղաքից մյուսը գնալիս գերի ընկնել ադրբեջանցիներին։ Նույնիսկ ամենամղձավանջային երազում դա հնարավոր չէր տեսնել։ Նման օրինակները բազմաթիվ են։ Մի երկրում, որտեղ 3 տարում 5 ԱԱԾ տնօրեն է փոխվում, ապա ազգային անվտանգության մասին խոսելը միայն ժպիտ է առաջացնում։ Բանակի մասին չխոսենք, քանի որ բանակի կազմաքանդումը մի այլ կարգի էնտուզիազմով է իրականացվում։ Ինձ համար սարսափելի էր նաև այն, որ մի խումբ մարդիկ գրոհել ու գրավել էին Մայր Աթոռի վեհարանը և դա տեղի էր ունենում քաղաքական իշխանության լուռ հայացքի ներքո։ Ինչևէ, երեք տարի հնարավոր ու անհնար բոլոր ձևերով կազմաքանվում է պետությունն իր ինստիտուտներով։ Թվում է, թե ռուբիկոնն անցել ենք ու պետականության վերջնական կորուստը մազից է կախված։ Մեծ հաշվով դա հենց այդպես է, բայց լավ, ի՞նչն է դեռ հետաձգում այդ աղետալի իրադարձությունը։ Հարցը և՛ հռետորական է, և՛ ոչ։

Իմ համոզմամբ դրա պատճառնը բոլորովին այն չէ, որ, ինչպես բազմաթիվ մոլորված մարդիկ են կարծում, երկիրը ղեկավարում է «հպարտ ու դուխով ժողովրդի վարչապետը»։ Հակառակը՝ Հայաստանը երբեք չի ունեցել նման արկածախնդիր, պոպուլիստ, ստախոս և դիլետանտ ղեկավար։ Ավելին՝ այս աղետալի վիճակը այդ մարդու և նրա թիմի ապաշնորհ կառավարման հետևանքն է։ Մեր երկրին վերջնական կործանումից փրկում է հայրենիքի գինն ու նշանակությունը գիտակցող մարդկանց ընդվզումը, որոնց թիվն ի դեպ, օր օրի շատանում է։ Չերչիլն ասում էր, որ ցանկացած ազգի տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաններ և բազմաթիվ հիմարներ։ Սակայն պատմությունը նաև ցույց է տվել, որ նույնիսկ մեկ կամ մի քանի անհատներ կարողացել են ազգեր ու պետություններ փրկել աշխարհի քարտեզի վրայից անհետանալուց։ Կա՞ն նման մարդիկ Հայաստանում, Արցախում և Սփյուքում։ Միանշանակ կան։ Ու, այո, Հայ ժողովուրդն ունի ապագա, բայց այդ ապագայում ապագա չունի Նիկոլն ու իր իշխանությունը։ Ասել եմ, կրկնեմ՝ առաջիկա ընտրությունները ջրբաժան են՝ կա՛մ ընտրում ես Նիկոլ, կա՛մ Հայաստան։ Երկուսն անհամատեղելի են։

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular