ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ դաշինքով անցողիկ շեմը հաղթահարելը հեշտ կլինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով։  

Այս  թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

Հարցին, թե այս երկու քաղաքական ուժերին ի՞նչն է միավորում, քաղաքագետը պատասխանել է, որ երկու ուժերի համար էլ շատ դժվար կլիներ միայնակ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հաղթահարել անցողիկ շեմը․ «  Այս երկու կուսակցություններն էլ  ունեն բավականին լուրջ ռեսուրսներ՝ առաջին հերթին նյութական, նաև կառուցվածքային ու ինֆորմացիոն և քանի որ երկու ուժերի ղեկավարներն էլ նախկինում եղել են հատուկ ծառայությունների ղեկավարներ և  մեկ դաշինքով անցողիկ շեմը հաղթահարելը հեշտ կլինի»։

Հարցին, թե  ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ այս դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժի վրա և ինչու այդ երեք ուժերը հավատեղ դաշինքով չներկայացան քաղաքագետը պատասխանել է․ «Երկու կողմերի նպատակն էլ նույնն է՝ հեռացնել այս իշխանությանը և վերադառնալ այն ռեժիմին, որը կար մինչև 2018 թվականը։ Գաղափարական առումով դա նույնն է, հիմա նույն հարթության մեջ են երկուսն էլ, կոպիտ ասած, իրարից են ձայն փախցնելու և պայքարելու են իրար դեմ։ Եթե միավորվեին՝ շանսերն ավելի լուրջ կլինեին, չգիտեմ՝ ինչ խնդիրների պատճառով չմիավորվեցին։ Բայց, կրկնում եմ, որ պայքարելու են միմյանց դեմ, քանի որ այս ուժերին ձայն են տալու այն մարդիկ, որոնք զզվել են այս իշխանություններից, ստացվում է, որ նրանք խաղում են նույն դաշտում և ուզած-չուզած պայքարելու են միմյանց դեմ, եթե անգամ պայմանավորվեն միմյանց նկատմամբ կոռեկտ քարոզչություն իրականացնել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular