ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցիլական ցանցում մի շարք մարդիկ, ֆեյքերի տեսքով  վարձատրվում են  մեծ աղմուկներ բարձրացնելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը  հրաժարական ներկայացնելուց հետո  շարունակում է պաշտորակատար լինել, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, հատկապես, որ  2018 թվականին Նիկոլ Փաշինյանը  ասել էր, որ հրաժարական տված Սերժ Սարգսյանը պաշտոնակատարի կարգավիճակով պաշտոնավարումը շարունակելու իրավունք չունի։

Այս թեմայով զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ։

Հարցին, թե ինչու այդքան աղմուկ բարձրացավ, երբ Նիկոլ Փաշինյանը շարունակեց պաշտորակատար լինել  պատգամավորը պատասխանեց, որ սոցիլական ցանցում մի շարք մարդիկ, ֆեյքերի տեսքով  վարձատրվում են  նման մեծ աղմուկներ բարձրացնելու համար և լրատվամիջոցները այսօր չունեն այդ ներուժը, որ կարողանան հակադարձել սոցցանցերում տիրող իրավիճակին և սոցցանցերում հնարավոր է մեկ ֆեյք ավելի մեծ լսարան ունենա, քան բավականին լուրջ ներդրումներ ունեցող զանգվածային լրատվամիջոցը։

« Բավարար է ֆեյքի կողմից ինչ-որ բան տարածել սոցիալական ցանցերում, և այն անմիջապես մեծ տարածում է ունենում մեր հասարակության մեջ ու այդպիսով այդ ընկալումն իրենք էլ իրենց հերթին են տարածում ու դիսկուրս սկսում։ Սա է եղելությունը, որը, ցավոք սրտի, ԶԼՄ-ների ու լրագրողների բացթողումն է։ Այդ օրակարգով ես, օրինակ, չեմ ուզում շարժվել»։

  Անդրադառնալով  2018 թվականի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը  Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ  այն ժամանակ դա եղել է այլ օրենսդրական իրավիճակում, և ոչ թե՝ գործող, խոսքը վերաբերում է նրան, որ, այո, Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանն իրավունք ուներ պաշտոնավարել հրաժարականից հետո, սակայն որպես վարչապետ այդ բարոյական իրավունքը  չուներ․ «Այն ժամանակ այլ իրավական ակտեր են գործել, հիմա այլ իրավական ակտեր են գործում, թեպետ, Սահմանադրությունը նույնն է, բայց կարգավորումներն այլ են եղել և չնայած  Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանն իրավունք ուներ պաշտոնավարել հրաժարականից հետո, սակայն որպես վարչապետ կարող եմ ասեն նաև  բարոյական իրավունքը  չուներ»։

Սոնա Գիշյան

 

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular