ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեսսին միացել է սոցիալական ցանցերում խտրականության դեմ արշավին

ՍՊՈՐՏ

Արգենտինայի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իր աջակցությունն է հայտնել  սոցիալական ցանցերում խտրականության և բռնարար վարքի դեմ արշավին, գրում է ՌԻԱ լրատվականը։

«Սոցիալական ցանցում ես արդեն  ունեմ  200 միլիոն հետևորդ , բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, ինձ  թույլ չի տալիս  դա որպես տոնակատարության առիթ ընդունել: Եկեք բարձրացնենք մեր ձայնը՝ սոցիալական ցանցերում վիրավորանքներին վերջ տալու համար: Ոչ ոք արժանի չէ բռնության կամ վիրավորանքի: Մենք ապրում ենք միասին ՝ ականատես լինելով և ավելի շատ բռնությունների ենթարկվելով սոցիալական ցանցերից յուրաքանչյուրում, և ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում դա կանխելու համար: Մենք պետք է խստորեն դատապարտենք նման թշնամությունը և պահանջենք սոցիալական ցանցերի ղեկավարություններից շտապ քայլեր ձեռնարկել նման վարքի դեմ »,- գրել է Մեսսին Instagram-ի իր էջում:

Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (ՖԱ), Անգլիայի ֆուտբոլային լիգան (EFL), մարզիչների ասոցիացիան (LMA) և այլ կազմակերպություններ հայտարարել էին, որ ժամանակավորապես կդադարեցնեն իրենց սոցիալական ցանցերում ալիքների գործունեությունը՝ որպես ինտերնետում խտրականության դեմ պայքարի գործողություն։

Շոտլանդական ակումբները նույնպես կմիանան բոյկոտին: Ապրիլի 29-ին Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) միացել է սոցիալական ցանցերի բոյկոտին, ապրիլի 30-ին` Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA), Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ), Ֆորմուլա 1-ի վարորդներ Լյուիս Հեմիլթոնը, Նիկիտա Մազեպինը և այլ մարզիկներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular