ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես մշտապես կլինեմ հայ համայնքի կողքին, քանի որ մենք պահանջում ենք խաղաղություն և անկախություն Արցախի համար. Ադամ Շիֆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքյան գրառմամբ իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին:

«Ես մշտապես հայ համայնքի կողքին եմ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակված սրբերի հիշատակին: Մեր գործը շարունակվում է, քանի որ մենք պայքարում ենք հանուն արդարության ու հատուցման:

Ես մշտապես կլինեմ հայ համայնքի կողքին, քանի որ մենք պահանջում ենք խաղաղություն և անկախություն Արցախի համար:

Ես մշտապես կլինեմ հայ համայնքի կողքին, քանի որ մենք ամրապնդում ենք մեր կապերը Հայաստանի հետ»,- գրել է Շիֆը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular