ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը ես իմ հոր տնից չեմ բերել, այդ պատերազմում հայտնվել է ՀՀ-ն. Արուսյակ Ջուլհակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

այաստանի Հանրապետությունը ունեցել է շատ բարդ տարի, որը սկսվել է կորոնավիրուսային աղետով և ավարտվել մի խայտառակ արհավիրքով՝ պատերազմով, որն աննախադեպ էր ամբողջ աշխարհի պատմության մեջ։ Նման պատերազմ դեռ չէր եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Այդ պատերազմը ես իմ հոր տնից չեմ բերել, այդ պատերազմում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, որովհետև ժամանակին համարձակություն է ունեցել կանգնելու Արցախի կողքին»,– ասաց նա։ 

Դիտարկմանը, որ իրենք կասկածի տակ են դրել Հայաստանի և Արցախի ապագան՝ հաշվի առնելով նախընտրական կարգախոսի ընտրությունը, Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ իրենց կառավարման հետևանքով չի եղել Հայաստանի և Արցախի ապագայի կասկածի տակ դնելը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular