ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները փաստացի օգտվում են Կարմիր Շուկայի ճանապարհից. Սոֆյա Հովսեփյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախում խնդիրները բազմաթիվ են, սակայն լուծումներ կարծես թե չկան։

Մասնավորապես, նա նշեց, որ Ադրբեջանցիները օգտվում են Կարմիր Շուկայի ճանապարհից ընդամենը մեկ-երկու ռուս խաղաղապահի ուղեկցությամբ, որոնց ներկայությունը առանձնապես ոչինչ չի փոխում։ Բացի այդ, ադրբեջանական մեքենաները մեծ ավտոշարասյուներով Մարտակերտով են անցնում, ինչը բնակիչների մոտ հոգեբանական ծանր ու ճնշող զգացումներ է արթնացնում։ Ի դեպ, պատգամավորը հիշեցրեց, որ հայ զինվորների աճյուններ տեղափոխող մեքենայի վրա հենց Կարմիր Շուկայի ճանապարհին էին քարեր շպրտել։

Հովսեփյանն անդրադարձավ նաև Գարեգին Նժդեհի արձանի շուրջ ծավալված տեղեկություններին և հավելեց, որ դեռ կոնսենսուս չկա այս հարցի շուրջ, ռուսները տրամադրված են հեռացնել արձանը, սակայն բնակիչները շատ վճռական են տրամադրված ու թույլ չեն տալու արձանի տեղափոխումը։ Պատգամավորը նշեց, որ այս հարցը կենտրոն են նետում ադրբեջանցիները՝ ցանկանալով այսպիսով լարել հայերի ու ռուսների փոխհարաբերությունները։

Հովսեփյանը նշեց, որ ռուսական խաղաղապահ ուժերը եկել են Արցախ հստակ գործառույթներ կատարելու և ոչ թե հրամաններ տալու։ Նա նշեց, որ միգուցե ռուսները որոշեն, որ Արցախի եկեղեցիների զանգերը չպետք է ղողանջեն, որովհետև այդ ռուս խաղաղապահների մեջ կան նաև մուսուլմաններ՝ միթե պետք է հանդուրժենք այդ ամենը։

Անդրադառնալով ադրբեջանցի իրավապաշտպանի այն հայտարարությանը, թե հունիսին արդեն Ադրբեջանը իր վերահսկողության տակ կվերցնի Ստեփանակերտը, պատգամավորն ասաց, որ չի կարող ասել, որ չի հավատում կամ որ հավատում է, քանի որ մինչ օրս ադրբեջանցիների ասածները իրականաություն են դարձել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular