ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի պաշտոնակատար լինելը Նիկոլ Փաշինյանի կողմից օրենքի խախտում է, Դատախազությունը պետք է անհապաղ քրեական գործ հարուցի․ Էդգար Ղազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տեքստին 2018 թվականին և այժմ, ասաց, որ երկու դեպքում էլ ինքը հայտնում է վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին։

«Սահմանադրությունը ենթադրում է, որ այդ դեպքում կառավարությունն է լուծարվում,  և Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարվում է վարչապետի պաշտոնից։ Այսինքն՝ սա հաստատում է մեր մինչ այժմ հնչեցրած այն թեզը, որ ապրիլինի 25–ից հետո, երբ նախագահը ընդունել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այդ պահից սկսած իր պաշտոնից հրաժարված Նիկոլ Փաշինյանը այլևս պաշտոնավարելու իրավունք չունի։ Առավելևս, որ Ազգային ժողովը իրեն չընտրեց վարչապետի պաշտոնին, սա նշանակում է, որ պառլամենտն էլ իրեն չի ուզում տեսնել վարչապետի պաշտոնին, այսինքն՝ ինքը ընդհանարապես այնտեղ մտնելու իրավունք չունի»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե դա քաղաքական պայմանավորվածություն էր, Էդգար Ղազարյանն ասաց․ «Դուք ասում եք քաղաքական, ես ասում եմ հանցավոր՝ կախված նրանից, թե պայմանավորվածությունն ինչ բնույթի է և ինչ հետևանքներ է առաջացնում, քաղաքական պայմանավորվածություն կա կարող է լինել այն դեպքում, երբ քաղաքական ուժերի պայմանավորվածությունները համահունչ են Սահմանադրության ոգուն և տրամաբանությանը»։

Էդգար Ղազարյանն ասաց, որ վարչապետի պաշտոնակատար լինելը Նիկոլ Փաշինյանի կողմից օրենքի խախտում է։ «Այդ ենթադրյալ հանցագործությունը նկարագրված է քրեական օրենսգրքի 300 հոդվածի երկրորդ մասում։ Հիմա պետք է դատախազությունն անհապաղ քրեական գործ հարուցի, Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրվի և հաշվի առնելով իր ազատության մեջ մնալու վտանգավորության աստիճանը, պետք է շտապ կարգով դիմել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ»,–ասաց նա։

Ըստ նրա՝ Կառավարությունը պետք է որոշում կայացնի և վարչապետի պարտականությունները վերապահի փոխվարչապետերից մեկին, մինչև Ազգային ժողովը կընտրի նոր վարչապետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular