ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում թալանել են ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ը

ԻՐԱՎՈՒՆՔ

Մայիսի 1-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:  Կեսօրին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Դավիթ Ալթունյանը և հայտնել, որ ապրիլի 30-ի ժամը 19:40-ից մինչև մայիսի 1-ի ժամը 13:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Այասի փողոցում գտնվող ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ի դռան ճաղավանդակը պոկել, մտել են ներս և մարզասրահից գողություն կատարել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գողը կամ գողերը հափշտակել են նոութբուքեր, գույք, բժշկական պարագաներ:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Դ. Ալթունյանը աշխատում է ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»-ում՝  որպես տնորեն, իսկ կենտրոնին պատճառվել է մոտ 3 մլն դրամի վնաս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular