ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեսկով. ՌԴ ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների խնդիրը կարող են լուծել միայն Անկարայի քայլերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ոչ մի աշխատախումբ չի կարող լուծել ՌԴ ու Թուրքիայի հարաբերություններում առկա խնդիրները, դա կարող է անել միայն Թուրքիայի ղեկավարությունը, որից Մոսկվայում ներողություն ու վնասի փոխհատուցում են ակնկալում խոցված ռուսական ռմբակոծիչի դիմաց: Այս մասին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի առաջարկը՝ Ռուսաստանի հետ աշխատանքային համատեղ խումբ ստեղծել երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու ուղիներ որոնելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ մի աշխատախումբ այս խնդիրը լուծել չի կարող, ի վիճակի չէ: Դա կարող է անել միայն Թուրքիայի ղեկավարությունը, որից Մոսկվայում ակնկալում են այն գործողությունները, որոնց մասին խոսել է նախագահ Պուտինը Աթենքում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Վլադիմիր Պուտինը մինչ ադ հայտնել էր, որ Մոսկվան Անկարայից ակնկալում է որոշակի քայլեր ու արձանագրել, որ առայժմ «մենք չենք լսել ներողություն ու վնասը փոխհատուցելու պատրաստակամություն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular