ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի ռեժիմի բոլոր երեք տարիների ընթացքում միայն իրավապահ մարմինների մեքենան էր աշխատում անխափան. Արմեն Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի ընտրություններից առաջ անհրաժեշտ է կատարել մեկ կարևոր արձանագրում. Նիկոլի ռեժիմի բոլոր երեք տարիների ընթացքում միայն իրավապահ մարմինների մեքենան էր աշխատում անխափան՝ ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, քննչականները, դատախազությունը: Միայն երեք տարվա ընթացքում հարուցված քրեական գործերի քանակն արդեն ինքնին լուրջ ցուցանիշ է: Այս մասին Telegram-ալիքում գրել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Այդ գործերի մեծամասնությունը կոնկրետ մարդկանց վրա ճնշման գործիք է՝ վախի և անընդհատ կախվածության մեջ պահելու և շանտաժի ենթարկելու համար: Քանի գործ է բացվել ու փակվել, որի մասին հասարակությունը չգիտի, որոնք դարձել են ներքին, անտեսանելի համաձայնությունների արդյունք: Քանի՞ գործ չի հարուցվել Նիկոլի կողմնակիցների դեմ, միայն այն բանի համար, որ շեֆը դրա կարիքը չունի: Ի դեպ այսօր ականատեսն ենք մեկ նոր քրեական գործի՝ երկրի նախագահի դեմ:
Անթիվ գործեր են հարուցվում քաղաքական պատճառներով: Սա տխուր ռեկորդ է Նիկոլի և նրա թիմի համար: Այս գործերի որակի մասին խոսելն ավելորդ է: Մարտի 1-ի գործը նրա արդարադատության համակարգի ամենամեծ ձախողումն էր: Մի գործ, որի պատճառով ամբողջ համակարգը դեֆորմացվեց: Այս տարիների ընթացքում Նիկոլը մեծ թվով քննիչներ, դատախազներ, օպերատիվ աշխատակիցներ, օգնականներ և դատավորներ մեղսակից դարձրեց իր անօրինական նկրտումների:
Հաճախ եմ լսում խոսակցություններ այն մասին, թե ինչ է պատահելու նրանց հետ, ովքեր այդքան անձնուրաց են ծառայել Նիկոլին: Դրանք ավելի սրվեցին, երբ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո շատերը սկսեցին ընկալվել որպես Նիկոլի կապիտուլյացիայի գործընթացի մասնակիցներ: Բարդ հարց` պատվի և արժանապատվության մասին ժամանակակից հայկական պատկերացումների տեսանկյունից: Իրավունքի և մասնագիտական հարաբերությունների տեսանկյունից հեշտությամբ լուծվող խնդիր:
Բայց որքան էլ տարօրինակ է, պատասխանն ինքնին կգա առաջիկա ընտրարշավի ընթացքում: Եթե այդ նույն մարդիկ (ոստիկաններ, օպերատիվ աշխատակիցներ, քննիչներ և այլն) շարունակեն նույն եռանդով կատարել Նիկոլի անօրինական ցուցումները և ցանկությունները (և այդ մասին արդեն մարզերից շատ ազդակներ կան), ապա նրանք, ըստ էության, ընտրում են անձնական հավատարմություն Ֆյուրերին `մասնագիտական պատվի և պարտքի փոխարեն: Ընտրությունը մեծ չէ, բայց շատ պարզ է: Իսկ եթե բոլորս՝ իրավապահից մինչև ընդդիմադիր այս պահից գիտակցենք, որ խնդիրը պետությունն է և ոչ թե անձնական քենը, ապա կարող ենք ապագայում աշխատել՝ հանուն Հայաստանի, հանուն ավելի լավ Հայաստանի և հանուն նոր օրինական և ավելի հարգալից բարքերի»,- գրել է նա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular