ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Օնիկ Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Հայցը վերադարձնելու մասին որոշումը մենք բողոքարկեցինք Վերաքննիչ դատարան, դատարանն էլ արձանագրել է, որ ակտ կա»,- նշեց Օրբելյանը։

Փաստաբանը նշեց` Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանն իրենց հայցը վերադարձրել էր՝ արձանագրելով, որ ակտ չկա, այլ իրավունքի ուժով փաստ է հաստատվել, որ Օնիկ Գասպարյանն աշխատանքից ազատված է։ Դատարանը վերադարձրել էր հայցը, առաջարկելով այլ հայցատեսակով դիմել դատարան, որից հետո իրենք դիմել են Վերաքննիչ դատարան և փաստորեն բողոքը բավարարվել է։

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular