ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական իշխանությունը հրահանգ է տվել՝ գեներալներին հանգիստ թողնել․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախաքննական մարմիններին հրահանգ է իջեցված որեւէ կերպ չանհանգստացնել զինվորականներին, գեներալներին, նրանց հանգիստ թողնել: Ինչպես հայտնի է, պատերազմից հետո շատերն են հայտնվել նախաքննական մարմինների ուշադրության կենտրոնում, եւ կան հարուցված քրեական գործեր, որոնցում մեծ թվով գեներալներ են ներգրավված՝ որպես վկա կամ կասկածյալ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փուլում քաղաքական իշխանության հրահանգով որոշվել է նրանց հանգիստ թողնել, որեւէ քննչական գործողություն չիրականացնել: Ըստ ամենայնի, այս ամենն արվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որպեսզի զինվորականներին կարողանան իրենց կողմը գրավել եւ անհրաժեշտ ձայներ ստանալ:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 14-ին էր գրել, որ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են մանր ու միջին կալիբրի զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները: Այն ժամանակ եւս ԳՇ-ից կանչում էին զինվորականներին, մասնավորապես՝ զորամասերի հրամանատարներին, եւ նրանց խոստումներով կերակրում, թե կլուծեն նրանց հարցերը, օրինակ՝ կմարեն վարկերը կամ կներեն նախկինում արված ինչ-որ սխալներ, կօգնեն անտոկոս վարկեր ստանալ, հողամաս ձեռք բերել կադաստրային էժան գներով։ Այժմ էլ, փաստորեն, փորձ է արվում իրենց կողմը գրավել նախաքննական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնված զինվորականներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular