ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի վաչապետը մայիսի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն` հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը:

Ղարիբաշվիլիին այցի ժամանակ կուղեկցի Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին:

Նշվում է, որ վրացի վարչապետը հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև ադրբեջանցի պաշտոնակցի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ:  

Վրաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին: Երկրներն ակտիվ համագործակցում են առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular