ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գիտի, թե ինչպես կեղծել ընտրությունները և կանի դա. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ միայն ընտրությունների արդյունքները կեղծելով՝ Նիկոլ Փաշինյանը կարող է մնալ իշխանության ղեկին, և նա ունի դրա համապատասխան հնարավորությունները: Այս մասին  հայտնել է «Քաղաքատնտեսություն» հետազոտական ​​ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը rossaprimavera.ru-ի  թղթակցին: 

«Առանց կեղծիքների Փաշինյանը շանս չունի մնալ իշխանություն», - ասել է Թևանյանը:

Ըստ նրա՝ դա բխում է ինչպես սոցհարցումներից, այնպես էլ այն փաստից, որ պատմականորեն չկա նախադեպ, որ ղեկավարը երկիրը հասցնի կապիտուլացիայի և մնա իր պաշտոնին:

«Նրա հույսը միայն ընտրակեղծիքներն են, քանի որ չունի իրական ընտրազանգված: Եթե ​​լինեն արդար ընտրություններ, նա կպարտվի», - համոզված է փորձագետը:

Միևնույն ժամանակ, Թևանյանը ուշադրության է հրավիրել այն անուղղակի նշանների վրա, որոնք հուշում են, որ Փաշինյանը մտադրություն ունի ընտրակեղծիքներ կիրառելու, և ունի համապատասխան տեխնոլոգիաներ: Ինչպես նշել է փորձագետը, նախքան վարչապետ դառնալը Փաշինյանը հայտարարում էր, որ նախորդ իշխանությունները ընտրակեղծիքներ են օգտագործել, և անհրաժեշտ է բացահայտել այդ սխեմաները: Ավելին, 2018 թվականին ընտրակեղծիքների սխեմաները բացահայտելու նպատակով նույնիսկ գործեր են հարուցվել, բայց շուտով այդ բոլոր գործերը փակվել են:

«Այսպիսով, նշանակում է նրանց դուր է եկել այն համակարգը, որը կարող է հաղթանակ ապահովել իշխանությունների համար: Դա ինչպես վարչական ռեսուրս է, այնպես էլ այս կամ այն ​​որակի ընտրակեղծիքները», - ասել է Թևանյանը:

Միաժամանակ փորձագետը շեշտել է, որ բոլոր այն ուժերը, որոնք Փաշինյանի դեմ են հանդես գալիս կարող են հավաքել ձայների 50%-ից ավելին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular