ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր գնաճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6,2 տոկոսով է ավելի, որը երկնիշ չէ․ Վահան Քերոբյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դուք խոստացաք երկնիշ տնտեսական աճ, բայց երկնիշ աճ միայն գներն են այս պահին գրանցում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, դիմելով էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարոն Սիմոնյանը։ Նա հետաքրքրվեց՝ ինչ է անում կառավարությունը գնաճը զսպելու համար։

Վահան Քերոբյանը նախ նկատեց, որ գների աճի պատասխատուն կենտրոնական բանկն է։ «Բայց մենք իհարկե շատ անհանգիստ ենք գների աճով և էկոնոմիկայի նախարարությունը սերտ համագործակցում է Կենտրոնական բանկի հետ, որպեսզի մենք տնտեսական միջոցառումների միջոցով գնաճը զսպենք»,–ասաց նա։

Նա ներկայացրեց այսօր հրապարակված գնաճի թվերը։ «Այդ թվերը ասում են, որ մեր գնաճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6,2 տոկոսով է ավելի, որը երկնիշ չէ, բայց միջակայքից ավելի բարձր է»,–ասաց նա և նշեց, որ այս տարի շատ բարձր գնաճ կա ամբողջ աշխարհում։

Նա համաձայնեց, որ որոշ ապրանքների հարցում մենք գուցե ունենք երկնիշ գնաճ և նույնիսկ որոշ ապրանքների պարագայում կարող է 30-40 տոկոսանոց աճ լինի, բայց դա միայն Հայաստանի ներքին իրավիճակից կախված չէ։ «Մենք տնտեսական միջոցառումների միջոցով փորձում ենք կարգավորել գնաճը»,-ասաց նա։

Վահան Քերոբյանը նշեց, որ երեկ ԿԲ նախագահը հայտնել է նախնական կանխատեսումները տնտեսական աճի վերաբերյալ հոռետեսական է եղել և տնտեսությունը իրեն շատ լավ է պահում, քան իրենց կանխատեսումները. «Ես իսկապես կարող եմ խոստանալ, որ նման կերպով գնալու դեպքում մենք մեր երկնիշ տնտեսական աճը կկատարենք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular