ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ելույթը գարնանային սրացման և դավաճանի բարդույթի համադրության ցավալի դրսևորում էր․ Բագրատ Միկոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանի այսօրվա ելույթը խորհրդարանում գարնանային սրացման եւ դավաճանի բարդույթի համադրության ցավալի դրսեւորում էր․ այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

«Փաշինյանի այսօրվա ելույթը խորհրդարանում գարնանային սրացման եւ դավաճանի բարդույթի համադրության ցավալի դրսեւորում էր։ Կարծում եմ, Հայաստանում չի մնացել մեկը, ով այլ կերպ է գնահատում ԺՊ-ի նմանատիպ ելույթները»,- ասել է Միկոյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ դավաճան, հողատու ու կապիտուլյանտ նախկին իշխանություններն են եղել և շարունակում են մնալ։

«Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գենետիկորեն վախ են ներարկել ազգի մեջ պատերազմի նկատմամբ և զուգահեռ չեն պատրաստվել պատերազմի»,-ասել էր նա։

 

Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular