ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ արտգործնախարարի աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, ինչպես նաև երկու երկրների դեսպանները` Վարդան Տողանյանն ու Սերգեյ Կոպիրկինը:

Աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Մայիսի 6-ի առավոտյան Լավրովը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նույն օրը նա ծաղիկներ կդնի անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների:

Մայիսի 6-ին` ժ. 10:15-ին, տեղի կունենա Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, իսկ 11։00-ին ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Այնուհետև կկայանա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը՝ ժամը 12:15-ին:

Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։

Հիշեցնենք` Լավրովը Հայաստան էր եկել նաև անցած տարվա նոյեմբերի 21-ին։ Երևանից նա կրկին մեկնել էր Բաքու։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular