ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահից հետո քաղաքացին պրոթեզավորվել է, ինչ է կատարվում սոցապ ոլորտում. Պատգամավորը Փաշինյանի առաջ փաստեր դրեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս հրապարակվել է Հաշվեքննիչ պալատի 2019-ին վերաբերող զեկույցը, որտեղ Սոցապ նախարարությունում հայտնաբերված բազմաթիվ չարաշահումների վերաբերյալ փաստեր կան: Այս մասին ԱԺ-ի այսօրվա նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Այսքան ժամանակ դուք ընդունել էիք սուպերվարչապետական մոտեցումը, բայց ձեր թիմակիցը կառավարել է այդ կառույցը եւ իր օրոք լոյալ է եղել կոռումպացված, թալանչիական կոստյումին: Ինչպես կմեկնաբանեք»,- ասաց պատգամավորը՝ նկարագրելով չարաշահումների մի քանի օրինակ՝ «2019 թվական օգոստոսի 10-ին քաղաքացին մահացել է, բայց երկու օր անց պրոթեզավորվել է, նաեւ դիմում գրել, լսողական սարքեր ու հաշմանդամության սայլակներ են ձեռք բերվել պետական ծրագրով, երբ շահառուներից 67-ը երկրում չեն եղել»։

Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ողջունում եմ Հաշվեքննիչ պալատի բոլոր բացահայտումները: Դուք իրավացիորեն նշեցինք, որ ուղարկվել է դատախազություն, որտեղ պետք է բոլոր դեպքերը պատշաճ ձեւով քննեն եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Բայց հանուն արդարամտության, ուզում եմ ընդգծել, որ ես տեղյակ եմ, որ վերջերս քրեական գործ էր հարուցվել այն փաստի առիթով, թե ինչպես Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցության պատկանող ավտոմեքենայի հետ կապված չարաշահումներ էին տեղի ունեցել, աշխատավարձեր էին դուրս գրվել տարբեր մարդկանց վրա: Նաեւ մամուլում հրապարակումներ եղան, թե ինչպես մի խմբակցության ղեկավար պետական բյուջեից որպես Երեւանում բնակարան չունեցող պատգամավոր, ԱԺ-ից գումարներ էր ստացել եւ ըստ էութփյան, իր ընտանիքին պատկանող հիփոթեքային վարկն էր փակել: Ես ցավում եմ, որ մեր իրավապահ մարմիններն անտեղի ներողամտություն են ցուցաբերում որոշ օրինախախտներին նկատմամբ եւ երեւի թե ես համաձայն եմ ձեզ հետ, որ կոռուպցիայի եւ չարաշահումների բոլոր դեպքերը պետք է պատշաճ ձեւով քննեն:

Ես հույս ունեմ, որ դուք էլ կհետեւեք, որ արվի պատշաճ քննություն եւ բոլոր մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության»:

Արմեն Եղիազարյանը արձագանքեց, որ վարորդի հետ կապված դեպքը նաեւ քաղաքական մոտիվներ է ունեցել եւ տեղին չէ զուգահեռներ տանել 20-50 հազար դրամի պատմությունը իշխող թիմի անդամի կողմից ղեկավարած կառույցի կողմից միլիոնավոր դրամների չարաշահումների հետ:

Վարչապետի պաշտոնակատարի արձագանքն ավելի կոշտ էր. «Պարոն Եղիազարյան, խնդրում եմ ուշադիր նայեք ինձ: Իմ կողմից նշանակված երկու պաշտոնյա արդեն 1,5 տարի բանտում են կաշառք վերցնելու մեղադրանքով: Մեր կուսակցության անդամ, իմ քաղաքական մերձավոր ու իմ կողմից նշանակված մարդ:

Էտ ի՞նչ նկատի ունեք: Այն, ինչ նկատի ունեք, չեք կարող նկատի ունենալ ու որևէ մեկը չի կարող նկատի ունենալ: Ռուսերեն լավ արտահայտություն կա՝ зарубите себе на носу»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular