ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այդքան չես ապրի». Սերժ Սարգսյանը՝ Ալիևին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առաջիկա օրերին Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում: Իսկ նախագահնե՞րը, հարցրինք մեր զրուցակցին։ «Դեռ հաստատ չէ»:

Ի դեպ, ՀՀԿ ԳՄ-ի հետ հանդիպումներին երբեմն-երբեմն Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը ղարաբաղյան բանակցային գործընթացից «փշուրներ» են պատմում, որպեսզի «ծերերին» չթվա, թե Նալբանդյանն իր «պոստին քնած» է եւ ոչինչ չի անում, բացի «բիզնես դասով թռչելուց»։

«Նալբանդյանը Քերրի-Պուտին հանդիպման ժամանակ ասել է. քանի որ արդեն իսկ Կասպրշիկի առաքելության` հետաքննական հնարավորությունների ընդլայնման բյուջեն հաստատվել է, սարքերի մասով որոշումը կայացվել է, արդյո՞ք ժամանակը չէ նաեւ, որ ԵԱՀԿ-ն հստակեցնի, թե ով է իրականում խանգարում, որ այդ ամենը կյանքի կոչվի, եւ ով է առավել շահագրգիռ հարցը ռազմական ուղով լուծելու հարցում։ Նալբանդյանի ասածին Քերրին համաձայնել է, իսկ Պուտինը ձայն չի հանել»,- տեղեկացրեց ՀՀԿ մեր աղբյուրը՝ եւս մի «նյուանս» պատմելով բանակցություններից.

«Ղարաբաղի կարգավիճակի ու հանրաքվեի քննարկման ժամանակ խոսք է գնացել ժամկետների մասին: Ալիեւը, որը խիստ դեմ է հանրաքվեի գաղափարին եւ բանակցությունները մշտապես տապալում է բացառապես այդ պատճառով, դիմելով Սերժ Սարգսյանին՝ հարցրել է. «Ինչ ժամկետ ասեմ` համաձայնելո՞ւ եք»: «Այո»,- պատասխանել է Սերժը՝ լավ իմանալով, որ Ալիեւին ոչ մի ժամկետ ձեռնտու չէ։ «20 տարի»,- ասել է Ալիեւը։ «Համաձա՛յն եմ»,- ասել է Սերժ Սարգսյանը։ «30 տարի»։ «Համաձայն եմ»,- ասել է Սերժ Սարգսյանը: «70 տարի»։ «Այդքան չես ապրի»,- հակադարձել է Սերժ Սարգսյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular