Կազակները, հայերը և գնչուները կերգեն Եկատերինբուրգում «Ուրալյան երաժշտության գիշեր» փառատոնում
ՄՇԱԿՈՒՅԹekb.tsargrad.tv-ն գրում է, որ ըստ ավանդույթի՝ հունիսի 25-ին Եկատերինբուրգում տեղի կունենա «Ural Music Night» («Ուրալյան երաժշտության գիշեր») փառատոնը: Այս անգամ կազմակերպիչները խոստանում են երկու նոր հարթակ էթնիկական և ժողովրդական երաժշտության համար: Հայաստանից ժամանած ջազ երաժիշտները, գնչուական համույթը և կազակական երգի համույթը իրենց տաղանդով կուրախացնեն Եկատերինբուրգի հյուրերին և բնակիչներին:
Ըստ փառատոնի մամուլի կենտրոնի` էթնո-բեմը կտեղակայվի Երիտասարդական թատրոնի շենքի մոտ: Այստեղ մարդիկ կարող են ունկնդրել մոսկովյան «Hodila izba» խմբի, հայկական «MVF-Band» ջազ խմբի և նույնիսկ Արխանգելսկի «Անհայտ կոմպոզիտոր» անունը կրող խմբի ելույթները: Իսկ «Ռուսաստանի ժողովուրդների երաժշտությունը» կարելի է լսել «Կոսմոս» կինոթատրոնի մոտ: Այստեղ երգելու ու պարելու են կազակական «Azure Flower» երգի համույթը, «Neve Roma» ժողովրդական գնչուական համույթը և այլ երաժիշտներ:
Ավանդույթի համաձայն` «Ուրալյան երաժշտության գիշեր» փառատոնը ուրալցիներին և Եկատերինբուրգի հյուրերին տալիս է մի քանի հարթակներում երաժշտական բազմազանությունը վայելելու հնարավորություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը