ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր փոփոխություն՝ կարանտին հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարանտին հայտարարելու վերաբերյալ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման մեջ այսօր լրացումներ և փոփոխություններ են կատարվել։

Ներկայացվող նախագծով տարանջատվում է կառավարության որոշման մեջ մեկուսացման և հոսպիտալացման պահանջը և հստակեցվում է առաջարկվող կարգավորումը։ Նախագծով նախատեսվում է նաև Հայաստան մուտք գործող անձի կողմից ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ:

«Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիր՝ կանաչ անձնագիր, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի կարիք չեն ունենա», – ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը փորձում է ժամանակից հետ չմնալ ու քաղաքացիներին փորձում են զերծ պահել կատարվող ավելորդ հետազոտություններից ու ֆինանսական միջոցներ ծախսելուց:

Ավանեսյանն ասաց, որ մինչև մեկ տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը հանել են:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասաց, թե շատ լավ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մեկնելուց առաջ պատվաստվեն: Փաշինյանի խոսքով՝ կարող են արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս:

«Մենք բավականին լավ ենք կառավարել ու կառավարում կորոնավիրուսի համավարակը», – ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ, մեղմ ասած, փոթորիկներ էին ստեղծվում կորոնավիրուսի պայքարի դեմ իրենց քայլերի շուրջ:

«Բոլոր այդ մարդկանց՝ տեղեկատվությունը բաց է, խորհուրդ եմ տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև այսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակները: Մենք ամենաճգնաժամային շրջանում ունեցել ենք ընդհուպ օրը 2000 դեպք, բայց իրավիճակը երբեք դուրս չի եկել վերահսկողությունից», – ասաց Փաշինյանը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է յոթ հազար հարյուր քաղաքացի:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ուրախ է, որ կառավարության անդամների մեծ մասը պատվաստվել է, պատվաստվել են ձեռքի տակ եղած բոլոր պատվաստանյութերով:

Որոշումը ընդունվեց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular