ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացել է, ոչ նշանակալի միջադեպերն արագորեն և արդյունավետորեն կարգավորում են ռուս խաղաղապահները. Լավրով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղում «ցամաքում» իրավիճակը կայունացել է, ոչ նշանակալի միջադեպերն արագորեն և արդյունավետորեն կարգավորում են ռուս խաղաղապահները:

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք նկատում ենք դրական միտումներ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման գործընթացում: Ցամաքում իրավիճակը զգալիորեն կայունացել է: Ռուսական խաղաղապահ զորակազմը հանդես է գալիս որպես անվտանգության երաշխավոր, այն տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ոչ նշանակալի միջադեպերը, առանց որոնց, հավանաբար, ոչ մի գործողություն չի կարող տեղի ունենալ, անհապաղ և արդյունավետորեն կարգավորվում են մեր խաղաղապահ զորքերի կողմից: Նրանք նաև անընդհատ ուշադրություն են դարձնում ռազմագերիների փոխանակման գործընթացի ավարտին»,- ասել է Լավրովը Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ:

Միևնույն ժամանակ Լավրովը շեշտել է, որ փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը «ակտիվ, ռիթմիկ աշխատում է, և իրենք շահագրգռված են, որ այս աշխատանքը շարունակվի և նպաստի Բաքվի և Երևանի միջև երկխոսության հաստատմանը՝ Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար»:

Իր հերթին, Այվազյանը նշել է, որ Լավրովի այցի շրջանակներում նախարարները «արդեն քննարկել են ԼՂ կարգավորման վերաբերյալ մի քանի հարցեր»:

«Այս համատեքստում մենք կարևորում ենք ԵԱՀԿ եռյակի հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Ամենակարևոր խնդիրն է ապահովել, որ Ադրբեջանը կատարի բոլոր ռազմագերիների և բռնի կալանավորված անձանց ազատումը, այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին վկայում են նաև շարունակական հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ տվյալները»,- հավելել է Այվազյանը:

Բացի այդ, ՀՀ արտգործանախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ պակաս սուր չէ նաև փախստականներին իրենց տներ վերադառնալու, բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը վերականգնելու և տրանսպորտային հաղորդակցությունն ապաշրջափակելու պայմանների ստեղծման հարցը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular