ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե պարոն Թաթոյանին թվում է, որ իր կատարած աշխատանքը իրեն իրավունք է վերապահում քաղաքական հարցերում ինձ վրա հոխորտալ, նա չարաչար սխալվում է․ Մարիա Կարապետյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՄԻՊ-ի ելույթից հետո ես վերահաստատել եմ, որ մենք բարձր ենք գնահատում ՄԻՊ-ի փաստահավաք գործունեությունը և ինքներս էլ օգտվում ենք այդ աշխատանքի արդյունքներից՝ միջազգային հարթակներում։ Բայց ես խոսել եմ նաև խնդիրների մասին՝ վկայակոչելով 2 օրինակ։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Մարդու իրավուքների պաշտպանի ելույթին՝ կապված ՄԻՊ-ին մեդիատեռորի մեջ մեղադրելու հետ։

«Ես խոսել եմ Հայաստանում ներքաղաքական համատեքստում  պարոն Թաթոյանի տված գնահատականների անհամաչափության մասին, մասնավորապես ասել եմ, որ անհասկանալի է ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի համար պատասխանատու հանել կառավարող ուժին՝ հարցնելով՝ իսկ ինչու էին բոլոր ոստիկանական ուժերը առաջնագծում։ Նաև ասել եմ, որ դեկտեմբերին իր մի շարք հայտարարությունները, թե իբր տեղի է ունենում սահմանազատման և սահմանազտման գործընթացներ, ավելացրել են այն տագնապները, որը մարդիկ զգում էին պատերազմի հետևանքով»։

Մարիա Կարապետյանը ընդգծեց, որ իր դիտարկումները վերաբերում էին բացառապես ներհայաստանյան համատեքստին։

«Սրան ի պատասխան՝ պարոն Թաթոյանը փրփրեց ու որոշեց, որ լավագույն մարտավարությունը արտաքին քաղաքական օրակարգերը հարցին խառնելն է։ Նա զրպարտեց ինձ, թե ես ասել եմ, որ ինքը չպետք է բարձրաձայնի Ադրբեջանի կողմից կատարվողի վերաբերյալ։ Եթե պարոն Թաթոյանին թվում է, որ Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ իր և իր աշխատակազմի կատարած իրապես կարևոր փաստահավաք աշխատանքը իրավունք  է ապահովագրում, որ նա քաղաքական հարցերում ինձ վրա հոխորտա, ապա նա չարաչար սխալվում է։ Պարոն Թաթոյան, Դուք Մարդու իրավունքների պաշտպանն եք, Դուք քաղաքական գործիչ չեք, զբաղվեք Ձեր գործով»,- խոսքն ամփոփելով՝ ասաց Մարիա Կարապետյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular